News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 06
USD
405.7
EUR
402.62
RUB
6.8
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳԱԱ նախագահությունը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը խոր վշտով հայտնում են, որ սույն թվականի հոկտեմբերի 30-ին 88 տարեկանում կյանքից հեռացավ հաշվողական մեքենաների, ինֆորմացիոն և ավտոմատ կառավարման համակարգերի բնագավառի անվանի գիտնական, ճարտարագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, Լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր Արման Թագվորի Քուչուկյանը:

Արման Քուչուկյանը եղել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենը, նույն ինստիտուտի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների միացյալ համակարգի գլխավոր կոնստրուկտորը: Նա հեղինակել է 57 գիտական աշխատություն:

Իր բազմամյա գործունեությամբ ակադեմիկոս Արման Քուչուկյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում հաշվողական տեխնիկայի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման մեջ: 2013թ-ին նա արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

ՀՀ ԳԱԱ նախագահությունը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն իրենց ցավակցությունն են հայտնում անվանի գիտնականի ընտանիքին և գործընկերներին:

Տպել
Ամենաշատ