News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն  պաշտոնապես է  ցավակցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ, այլ այցելել է Սերժ Սարգսյանին և  անձամբ փոխանցել իր և տիկին Նունե Սարգսյանի խորին ցավակցությունները։ Այս մասին ի պատասխան NEWS.am-ի հարցման, հայտնեցին Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչությունից մեզ փոխանցեցին նաև պաշտոնական ցավակցության տեքստը, որում ասվում է․ «Մեծարգո պարոն Նախագահ,

ընդունեք խնդրեմ իմ և Նունեի խորին ցավակցությունները  Ձեր սիրելի տիկնոջ՝ Ռիտա  Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

Տիկին Ռիտան վառ ու լուսավոր անհատականություն էր, ջերմ ու անմիջական։ Այդպիսին էլ նա կմնա մեր հիշողության մեջ։ Այս ծանր պահին Ձեզ և Ձեր ընտանիքին մաղթում ենք համբերություն ու տոկունություն։ Ամուր եղեք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ