News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Թուրք միլիարդատեր Ֆերիթ Շահենքը համաձայնել է Ստամբուլի խոշորագույն առեւտրի կենտրոններից մեկը մոտ 1 միլիարդ դոլարով վաճառել Կատարի ինքնիշխան հարստության ֆոնդին, հայտնում է Dünya թերթը:

Ակնկալվում է, որ İnstinye Park-ի վաճառքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին:

56-ամյա Շահենքը մի քանի թուրք միլիարդատեր գործարարների թվում է, ովքեր ֆինանսական դժվարությունների են բախվել 2018-ի ամռանը ֆինանսական շուկաներում տիրող արժութային ճգնաժամից հետո: Նա պայմանավորվել է բանկերի հետ միլիարդավոր դոլարների արտարժույթի պարտքի վերակազմավորման մասին: Այդ ժամանակից լիրան նոր ռեկորդային ցածր ցուցանիշներ է սահմանել դոլարի եւ եվրոյի նկատմամբ:

Doguş Holding կոնգլոմերատը վերահսկող Շահենքը այս տարի նաեւ Թուրքիայում, Հունաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Խորվաթիայում զբոսանավերի համար նավամատույցներ է վաճառել CVC Capital ներդրումային ընկերությանը: Նա նաեւ վաճառքի է հանել մի քանի շքեղ հյուրանոցներ:

Թուրքական լիրայի արժեքը մեկ դոլարի դիմաց այժմ կազմում է 7,77:

Միջազգային վարկանշային գործակալությունները նախազգուշացնում են բանկերի՝ հատկապես արտարժույթներով, չաշխատող վարկերի ավելացման մասին, լիրայի վերջին վաճառքից հետո, ինչը կենտրոնական բանկին դրդել է տոկոսադրույքները բարձրացնել մինչեւ 15%-ի՝ նախորդ տարվա 10,25%-ից:

İstinye Park-ը կառուցվել է 2007թ. եւ ունի ընդհանուր 90 000 ք/մ մակերես:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ