News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի տրամադրության տակ է հայտնվել մի ուշագրավ փաստաթղթի նախագիծ, որը հեղինակել և նոյեմբերի 20–ին ԵՊՀ գիտխորհրդի անդամներին է ուղարկել ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, այսօր արդեն  ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող  Վահրամ Դումանյանը։ Պարզվում է՝ նախարար նշանակվելուց երեք օր առաջ Դումանյանը վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով ԵՊՀ գիտխորհրդի հայտարարության այլընտրանքային տեքստ է պատրաստել, որում անդրադարձ է կատարել նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի հետևանքով հասարակության շրջանում առաջացած խորը ճգնաժամին, խիստ լարված մթնոլորտին, օրըստօրե խորացող անջրպետներին։ Դումանյանը հիշեցրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1997թ․ ներկայացրած ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ մերժված առաջարկը և որպես ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի լուծում առաջարկել.

«Այս ամենի հետևանքով մեր պետականության ճակատագիրը և ապագան էականորեն վտանգված են, ուստի Երևանի պետական համալսարանը կոչ է ամում ձեռնարկել սահմանադրական բոլոր հնարավոր միջոցները՝ ընդհուպ ամբողջ կառավարության հրաժարականը, ինչպես նաև ողջամիտ ժամկետներում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպումը, ուղղված իրավիճակի կայունացմանը երկրի ներսում և հայկական շահի վրահիմնված արտաքին քաղաքականության իրականացմանը»,–գրել է Դումանյանը։

ԵՊՀ գիտխորհուրդը մերժել է ընդունել Դումանյանի առաջարկած հայտարարության տեքստը, փոխարենը հրապարակել է գրեթե նույնաբովանդակ մեկ այլ հայտարարություն՝ առանց Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ առաջին նախագահին «արդարացնող» ձևակերպումների։  Արդյունքում Դումանյանը հեռավար կարգով անցակացված խորհրդի նիստում ոչ միայն դեմ է քվեարկել ԵՊՀ գիտխորհրդի հայտարարությանը, այլև ժամեր անց համաձայնել է մաս կազմելու այն կառավարությանը, որի հրաժարականը պահանջում էր ինքը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ