News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Բենիամինի համայնքապետարանը, համայնքի ղեկավար Արտակ Անտոնյանի գլխավորությամբ, եւ Շիրակի մարզի Ազատանի համայնքապետարանը, համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանի գլխավորությամբ  պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք ուղերձով դիմում են Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների ղեկավարներին եւ բնակիչներին՝ հանդես գալ նման պահանջով եւ ակտիվորեն մասնակցել Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականի գործընթացին։

Նշենք, որ 2 համայնքապետերը NEWS.am-ի հետ զրույցում ասացին՝ հրաժարականի պահանջ ներկայանելն իրենց անձնական կարծիքն է։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջել Արարատի մարզի մի շարք գյուղերի եւ քաղաքների ղեկավարներ:

Մասնավորապես, Փաշինյանի հրաժարականն են պահանջել Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, Արմաշի գյուղապետ Հակոբ Զեյնալյանը, Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը, Արարատի գյւողապետ Կարեն Ղազարյանը, Լուսառատի գյուղապետ Դանիել Հակոբյանը, Եղեգնավանի գյուղապետ Հովսեփ Ղազարյանը, Նոյակերտի գյուղապետ Գագիկ Հարությունյանը, Վանաշենի գյուղապետ Արտակ Գրիգորյան, Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը, Փոքր Վեդիի գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը, Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը։

Նշենք, որ նույն կոչով հանդես են եկել նաեւ Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան քաղաքի քաղաքապետն ու ավագանին եւ Քասախ համայնքի ղեկավարն ու ավագանին:

Հրաժարականի կոչ են արել նաեւ Սյունիքի մարզի բոլոր համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները:

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ