News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը փորձեց մոլորեցնել մեր ժողովրդին հայտարարելով, թե այդ օրվա դրությամբ այլ որոշում կայացնել չէր կարելի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած «Ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագրի որոշման մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նշեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը:

«Իհարկե, այդ օրվա դրությամբ, երբ բերել հասցրել էր անդունդին, որեւէ այլ որոշում չէր կարող լինել: Այն էլ ինքը չէր որոշել, որոշել էր Վլադիմիր Պուտինը: Այսինքն մենք ունեինք մի խամաճիկ, որն հիմա էլ ուզում է շարունակել կառավարումը: Բոլոր նրանք, որոնք քիչ թե շատ քաղաքական հոտառություն ունեին, պետք է հոկտեմբերի 10-ից լսելով լսելով Սերգեյ Նարիշկինի եւ մյուսների հայտարարությունը, որ տարածքում կան գրոհայիններ, ջիհադիստներ, եւ դա ասվում էր նրա համար, որպեսզի առիթ փնտրեն միջամտելու եւ կասեցնելու այդ գործողությունները: Այստեղից որեւէ արձագանք չեղավ: Դրանից հետո Լավրովը ստիպված եղավ բացահայտ հայտարարել, որ այնտեղ կա 2 հազարից ավելի գրոհային: Դա նշանակում էր, որ Հայաստանը պարտավոր է արձագանքել, դիմել իրենց: Դա հատուկ ասվեց կառավարության անդամներին, որ դիմեք Պուտինին, որ ինքը միանգամից այդ միջամտությունն իրականացնի: Հակառակը, դիմեցին 1997 թականի պայմանագրի հիման վրա, որտեղ որեւէ խնդիր չկար Ղարաբաղի հարցով: Այսինքն ցույց տվեցին, թե արձագանքել են, բայց որեւէ կոնկրետ քայլ չարեցին:Սա նշանակում է, որ կամ միտումնավոր է արված, կամ արդեն ծրագրավորված էին այն բոլոր քայլերը, որոնք պետք է բերեին այդ իրավիճակին: Կնշանակի սա իրոք դավադրության նշան է, որը պետք է բարզաբանվի»,-ասաց նա:

Արամ Գ. Սարգսյանը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը որեւէ բան չի սակարկել, որեւէ ստորակետ չի փորձել փոխել այս համաձայնագիրը ստորագրելիս. «Նա թույլ է տվել, որ կոմունիկացիա կառուցվի Մեղրիի միջոցով: Դրա մասին թուրքերը երազում էին 100 տարվա ընթացքում, որ որեւէ միջանցք  ունենան, որ սկսեն իրականացնել իրենց մեծ Թուրանի գաղափարը: Հիմա իրենք դա ստացել են: Մենք պարտավոր ենք կանխել այս վտանգավոր զարգացումները: Երրորդ, ժամանակս չի ներում, որ ձեզ ներկայացնեմ Ալեքսանդր Ռադով անունով մարդու մասին, որը գնացել է Ղարաբաղ եւ իր բարեկամների միջոցով ճշտել է, որ այսօր 300-ից ավելի մեր  երիտասարդներ դեռ անտառներում են: Նրանք փորձում են դուրս գալ, բայց ոչ ոք նրանց չի կարողանում օգնել, որովհետեւ ունենք անճար, անկարող, իմպոտենտ կառավարություն: Այս պայմաններում նա պետք է պաշտպաներ մեր երիտասարդների կյանքը»,-հայտարարեց նա՝ եւ դիմելով գործող իշխանություններին, ասաց. «Փողոցից եկել եք, նորից գնացեք փողոց եւ նորից փորձեք վերադառնալ իշխանություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ