News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Անհետ կորած զինծառայողների հարազատները գիշերը մինչեւ ժամը 2։00-ն եղել են Պաշտպանության նախարարության շենքի դիմաց։ Ավելի վաղ նրանց հետ հանդիպմանը գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը փոխանցել է, որ իբրեւ այսօր Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահի հետ, քննարկելու՝ անհետ կորածների, ռազմագերիների եւ զոհվածների դիերի փոխանակման հարցերի վերաբերյալ։

«Անդրանիկ Մակարյանն ասաց, որ Մուրադովը տեղյակ է այս ամենից, որովհետեւ ինքը երկու օր առաջ պիտի գար Երեւան, սակայն հետաձգվել էր գալը։ Երեկ երեկո Մուրադովը Երեւան էր եկել։ Համընկավ նաեւ մեր պահանջը, եւ Մուրադովը նման հարցերի շուրջ պիտի հանդիպի Ալիեւի հետ, այսօր առավոտ ինքը պետք է հանդիպի Ադրբեջանի նախագահի հետ։ Այսօր մինչեւ ուշ երեկո պատասխանի ենք սպասում։ Վաղը ժամը 11։00-ին Էջմիածնի զորամասի դիմաց հավաքվելու ենք, ըստ Անդրանիկ Մակարյանի՝ գեներալներ են գալու, թե ով է գալու, հստակ չգիտեմ։  Մենք էնքան բարեհամբույր ենք, որ փորձում ենք վստահել։ Եթե մեզ չգոհացրեց իրենց պատասխանը, մենք արդեն անհնազանդության ենք դիմելու»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինվորականի մայրը՝ Անահիտ Ադոյանը։

 Ըստ Անահիտ Ադոյանի՝ Էջմիածնի զորամասից 34 զինծառայող է անհետ կորել, ներառյալ իր որդին, բայց նրանց խմբի հետ եղել է նաեւ 6 այլ զինծառայող, որոնք ուրիշ զորամասից են եղել։ Անհետ կորած զինծառայողների հարազատները պարբերաբար ակցիաներ են անում զորամասի, Կառավարության, Պաշտպանության նախարարության դիմաց, պահանջելով, որ իրենց երեխաներին գտնելու համար որոնողական աշխատանքներ իրականացվեն, սակայն մինչ օրս ոչինչ չի արվել։ Ծնողներն արդեն 50-րդ օրն է՝ ինչ որեւէ լուր չունեն իրենց որդիներից։

Անահիտ Ադոյանը որոշ դրվագներ պատմեց նախօրեին ՊՆ-ում Անդրանիկ Մակարյանի հետ ունեցած հանդիպումից․«Ինքը բոլոր ծնողների ներկայությամբ հանցագործության մասին տեղեկություն նշելով, որ՝ ի՞նչ է, նահանջ չտայի, ես էլ մեռնե՞ի, բա էսօր ով ձեզ պատասխաներ, թե որտեղ են ձեր տղաները։ Մեզ պետք չէր, որ ինքը ելույթ ունենար, որովհետեւ ինքը Հայաստանում համար մեկ դավաճան թուրքն է, ես դրա մասին բազմիցս հայտարարել եմ ու ապացույցներ ունեմ, որովհետեւ Զանգելանի ուղղությամբ սարի դոշին եղել են ադրբեջանցիները, սարի  դիմացը եղել են մեր քիմիկների ամբողջ խումբը, իսկ սարի հետնամասից ինքը քառասուն հոգանոց ջոկատով բարձրացել է, որ օգնի քիմիկներին, երբ տեսել է, որ կրակոցներ կան, իրեն զանգել են, թե ինքն է զանգել, նահանջի հրաման է տվել։ Մեր մտածելով ինքը «ժերտվա» է տվել, ու քիմիկներին օգնության չի հասել»։

Անհետ կորածի մայրը այդ հանդիպումից եւս մի ուշագրավ դեպք պատմեց․«Անդրանիկ Մակարյանն առանց անհարմար զգալու ասում է՝  ավտոբուսի վարորդը վրիպել է։ Վրիպում կարող ենք ունենալ մենք, դուք, բայց ոչ նրանք պատերազմի դաշտում։ A կետից պետք է B կետը գնար, բայց ինքը շարունակել է նաեւ C կետը,  իրենց կայանատեղիից 7 կմ ավել է գնացել են, հասել են Զանգելանի այն դպրոցի դիմաց, որտեղ արդեն հոկտեմբերի 18-ին դրոշ է բարձրացված եղել, որ այդ դիրքը գրավված է, եւ ինքը դրա մասին տեղյակ է եղել։ Տարել են, որ ասեն՝ մենք էդ տարածքը պատերազմով ենք տվել, ոչ թե ասել ենք՝ էստի համեցեք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ