News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարարությունն այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով զոհված 2996 զինծառայողի մարմին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 մարմին: Մարմինների նույնականացման եւ ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1816 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից` 993 ԴՆԹ նմուշ։ Դեկտեմբերի 10-ի դրությամբ հարազատների 256 նմուշ եւ մարմինների 541 նմուշ գտնվում է հետազոտման փուլում»,- մանրամասնեց Ալինա Նիկողոսյանը եւ հավելեց, որ առ այսօր դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 302 մարմին:

Հետազոտությունները եւ նույնականացումները շարունակվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ