News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեկ որոնողական աշխատանքներ կատարող փրկարարական խմբերը Հորադիզից և Ջաբրայիլից դուրս են բերել 41 զինծառայողի մարմին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, NEWS.am-ի հետ զրուցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Փրկարարական խմբերը սկսել են որոնողական աշխատանքները առավոտյան ժամը 9-ից մինչև ուշ գիշեր։ Երեկ աշխատանքներն ընթացել են երկու ուղղությամբ՝ Հորադիզ և Ջաբրաիլ։ Դուրս է բերվել 41 զոհված զինծառայողի մարմին։ Որոնողական աշխատանքները մեկնարկել են նոյեմբերի 13-ից, և մինչեւ օրս դուրս է բերվել 933 աճյուն»,- ասաց Հունան Թադևոսյանը։

Հունան Թադևոսյանը նշեց, որ շատ տարածքներում ադրբեջանցիները չեղարկում են նախօրոք պլանավորված որոնողական աշխատանքները։ Մեկ այլ խոչընդոտ է ցուրտ եղանակը, որը բարդացնում է փրկարարների աշխատանքը։

«Շատ տարածքներում՝ օրինակ Հադրութում, Ջաբրայիլում ադրբեջանցիները խոչընդոտում են որոնողական աշխատանքների կատարումը։ Նրանց հետ բանակցում են «Կարմիր խաչը» և ռուսական խաղաղապահ զորակազմը։ Եղել է դեպք, երբ նախօրոք պայմանավորվածություն է եղել, որ հաջորդ օրը պետք է մտնենք Ջաբրայիլ, սակայն ադրբեջանցիներն առավոտյան չեղարկել են։ Սակայն այնպիսի տարածքներ, որտեղ աշխատանքներ չեն իրականացվել, չկան։ Այս պահին մեծ խնդիր է եղանակը, քանի որ գնալով ցրտում է, օրերը կարճանում են, լինում է դեպք, որ հեռու տեղերում մինչև շատ ուշ գիշեր աշխատում ենք, որպեսզի այդքան անցած ճանապարհը հնարավորինս արդյունավետ լինի»,– ասաց Հունան Թադևոսյանը։

Որոնողական աշխատանքները Շուշիում դադարեցվել են ամսվա սկզբին, սակայն  Հունան Թադևոսյանը վստահեցրեց, որ շուտով վերսկսվելու են, քանի որ շատ զինծառայողներ, որոնք եղել են Շուշիում, մինչև օրս չեն գտնվել։

«Մենք ունենք օպերատիվ խումբ, որտեղ հավաքվել են տվյալներ անհետ կորած զինծառայողների մասին և քարտեզագրվել են։ Շուշիում որոնողական աշխատանքները դադարեցվել են ամսվա սկզբին, բայց շուտով վերսկսվելու են, քանի որ հայտնի են անհետ կորած զինծառայողների տվյալներ, որոնք եղել են Շուշիում, սակայն  աճյունները դեռ չեն գտնվել»,- նշեց Հունան Թադևոսյանը։

Ըստ Հունան Թադևոսյանի՝ որոնողական  աշխատանքներին մասնակցում են նաև անհետ կորած զինծառայողների ծնողները, իսկ ռուս խաղաղապահները օժանդակում են բանակցային գործընթացներում։

«Ռուս խաղաղապահները որոնողական աշխատանքներին չեն մասնակցում, սակայն նրանք բանակցային և ուղեկցող կողմն են։ Մասնակցում են նաև կամավոր երիտասարդներ, որոնք պատերազմի ընթացքում տվյալ տարածքներում մասնակցել են մարտական գործողությունների»,- հավելեց Հունան Թադևոսյանը։

Հունան Թադևոսյանը ասաց, որ դուրս բերված աճյունների թիվը ամեն օր փոխվելու է, քանի որ այս պահին դրությամբ շարունակվում են որոնողական աշխատանքները Հորադիզում, Ջաբրաիլում և Հադրութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ