News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շուշիի շրջանի Հին Շեն գյուղում անվտանգության երաշխիքներ չկան. բնակչությունը դուրս է գալիս գյուղից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հին Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը։

Համայնքապետը պատմեց, որ համայնքի հարակից տարածքում, որտեղ ադրբեջանական ԶՈՒ-ն են, ամբողջ օրը երգում են, ուրախանում, ինչից բնակիչները ճնշվում են։

«Գյուղն արդեն հայաթափվում է, մարդիկ տրամադրված են դուրս գալու։ Եթե անվտանգության երաշխիքներ չեղավ, գյուղը կհայաթափվի։ Եթե անվտանգությունն ապահովեն, ժողովուրդը հետ կգա։ Միայն ես եմ ու դպրոցի տնօրենը»,- պատմում է Դավիթ Դավթյանը։

Համայնքապետը հավելեց, որ այս պահին հայ զինվորականներ չկան գյուղում. «Մեր զինվորականներին հանել են, հիմա ռուս խաղաղապահներն են»։

NEWS.am-ը զրուցեց նաեւ Շուշիի շրջանի Եղծահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանի հետ, որտեղ 3 օր առաջ հակառակորդը մի քանի ժամ ժամանակ էր տվել՝ գյուղն ու հարակից տարածքները լքելու համար։

Նա ասաց, որ այս պահին համայնքում վիճակը հանգիստ է։ Երեկ կրկին բանակցություններ են տեղի ունեցել ռուս խաղաղապահների եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ։

«Սպասողական է վիճակը։ Հակառակորդը 3 օր առաջ մեզ ժամանակ էր տվել, սպասում ենք Մուրադովի որոշմանը։ Խաղաղապահների միջոցով երեկ հանդիպում կազմակերպվեց։ Ռուսներն ապացուցել են, որ մենք մեր տարածքում ենք, ազերիներին էլ պարտավորեցրել են մնալ իրենց տեղում։ Խաղաղապահները պետք է Մուրադովին տեղեկացնեին, և վերջնական որոշում կայացվեր։ Հիմա սպասում ենք Մուրադովի որոշմանը»,- պատմեց համայնքապետը եւ հավելեց, որ այս պահին համայնքում ռուս խաղաղապահներ չկան։

Նա նշեց, որ համայնքի բնակչությունը չի տարհանվել. «Բնակիչները գիտակցում են, որ այս գյուղը հայկական է»։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները դեկտեմբերի 13-ից տեւական ժամանակ փակել էին Հին Շեն եւ Մեծ Շեն գյուղերի ելքերն ու մուտքերը՝ ըստ էության, բնակիչներին թողնելով շրջափակման մեջ:

Դեկտեմբերի 16-ին Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հայտնեց, որ Հին Շենը ապաշրջափակումից հանվել է։

Եղծահողում հակառակորդը դիմել է սադրանքի. վաղը կլինեն բանակցություններ. ի՞նչ վիճակ է Շուշիի շրջանի 4 գյուղերում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ