News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կապանի ամենաուժեղ, ամենահարմար, ամենալավ, լավագույն ստրատեգիական դիրքերը քիչ առաջ տվեցինք հակառակորդին։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։

«Այն դիրքերը տվեցինք, որոնք 1992-94 թվականներին չունեինք, ու հակառակորդը հեշտությամբ թիրախավորում էր Կապան քաղաքը, գյուղերը։ Մենք պատերազմի ժամանակ էինք զբաղեցրել այդ դիրքերը, որպեսզի կարողանանք փակել թիրախի ճանապարհը։ Այսօրվա հանձնված դիրքերը 1300 մետր բարձրության վրա էին։ Այդ դիրքերից հակառակորդի ցանկացած շարժ կարողանում էինք տեսնել։ Մենք այս դիրքերը հեշտությամբ չենք վերցրել, կռվով ենք վերցրել, ընկերներիս արյուն է մնացել այդ հողում, բայց այսօր այսքան հեշտ տվեցինք։ Մեր թեւերը ջարդեցին։ Չեք պատկերացնի, իջանք ու հեռվից նայում ենք մեր պահած դիրքերին, աննկարագրելի ցավ է։ Քոչվոր ցեղի նման քշեցին-քշեցին իջեցրին ստեղ։ Մեկը չկար մեր կողքին, մենք էլ մի բան ասեինք»,- ասաց քաղաքապետը։

Նա հայտնեց, որ Կապանի օդանավակայանի մի հատված եռանկյունաձեւ անցնում է ադրբեջանական տարածքին։ Քաղաքապետը նշեց, որ այսօրվա թողած դիրքերը մոտավորապես 20 կիլոմետր շառավիղ ունեն. «Եկել են GPS-ով սահմանազատում են մոտ 30 մետրի խնդիր կար, որը ցույց էր տալիս ադրբեջանական սահման է, ասում է այդ բլինդաժները քանդեք ու 30 մետր հետ գնացեք։ Պատկերացնո՞ւմ եք այս իշխանության անճարությունը, որ չեն կարողացել անգամ 30 մետր հողի հարցը լուծել»։

Անդրադառնալով Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ տեղի ունեցած երեկվա հանդիպմանը՝ քաղաքապետը պատմեց. «Նա էլ ասաց՝ այո, այդ դիրքերը պետք է թողնեք։ Անգամ իրեն առաջարկեցինք՝ կարող ենք պահել, ի վիճակի ենք պահելու, սակայն ասաց՝ պիտի տանք։ Նախարարը հանդիպման ժամանակ ասաց՝ կարող եք մնալ այդ դիրքերում, բայց խորհուրդ չեմ տա»։

Փարամազյանի խոսքով՝ հիմա էլ արդեն անվտանգության լուրջ խնդիրն է առաջ եկել. «Ոչ ոք չի երաշխավորում, որ հետո անվտանգ կլինի։ Հիմա մեր կամավորականներն էլ, որոնց իջեցրել են, նոր բնագծի վրա են տեղակայվել»։

Մանվել Փարամազյանը պատմեց, որ սահմանազատման աշխատանքներին մասնակցում էին ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, ռուս սահմանապահներն ու ադրբեջանցի զինվորականները. «Կառավարությունից մի ներկայացուցիչ անգամ չկար։ Պատերազմի սկսելուց մինչեւ այսօր էլ չտեսանք իշխանությանը։ Մի աջակցություն չտեսանք ։ Ոնց որ այլ պետությունում լինենք, անտեր լինենք։ Ի վերջո Քաջարանի կամավորական ջոկատը, որի հրամանատարն էլ ես եմ եղել, Ջաբրայիլի թեժ կետերում է կռվել, ինքներս մեզ ենք աջակցել. մեկս մյուսի թիկունքն ենք պահում։ Այստեղ ի՞նչ իշխանություն, այլեւս իշխանություն չկա, սպառել են իրենց»։

Փարամազյանը շեշտեց՝ ինքը նույնպես պահանջում է Կառավարության հրաժարականը. «Այդ պահանջն անփոփոխ է։ Եթե այս սգի, այս անելանելի վիճակում պետությունը կողքիդ չլինի, ապա ո՞վ պիտի կանգնի։ Թող գան այն ուժերը, որոնք ի վիճակի են լուծել այդ խնդիրները»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ