News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ես Նիկոլ Փաշինյանին եկեղեցուց դուրս չեմ հրավիրել, ինքը դուրս էր գալիս. ես իրեն անձնական բան եմ ասել, որն իրեն էր վերաբերում։, նա ինձ շատ հանգիստ արձագանքեց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու  քահանա Տեր Պարգեւ Զեյնալյանը, ով ավելի վաղ եկեղեցի այցելած վարչապետի ձեռքն օդում էր թողել՝ հրաժարվելով սեղմել այն։

Թե ինչո՞ւ է նման կերպ արձագանքել Նիկոլ Փաշինյանին, Տեր Հայրը այդ որակում է անձնական մոտեցում, որը պայմանավորված է վերջին օրերին Սյունիքում տեղի ունեցող սահմանազատման հետ կապված գործընթացներով։

Մեր խնդրանքին, թե ի՞նչ է փոխանցել Նիկոլ Փաշինյանին, Տեր Պարգեւ Զեյնալյանը չցանկացավ փակագծերը բացել, միայն փոխանցեց, որ իր խոսքի իմաստը եղել է այն, որ նա սպասի Աստծո դատաստանին։

Ինչ վերաբերում է այն լուրերին, որ իրավապահները խուզարկում են իր տունը, Տեր Հայրն ասաց, որ ինքը տեղյակ չէ այդ լուրերից։

Քահանայի եւ վարչապետի միջեւ այսօր՝ ավելի վաղ տեղի ունեցած միջադեպից հետո, որոշ քաղաքացիներ գնացել են եկեղեցի, եւ փորձել հաշիվներ պարզել քահանայի հետ, պատճառաբանելով, որ նա իրավունք չուներ վարչապետի հետ նման կերպ վարվել։

Տեր Պարգեւ Զեյնալյանն ասաց, որ ինքն այս պահին գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, եւ այդտեղ հավաքված քաղաքացիներ չկան։ Նրանք եկեղեցու տարածքում են եղել այն ժամանակ, երբ քահանան  հուղարկավորությանը է մասնակցելիս եղել։

«Այստեղ վիճակը հիմա շատ է լավ է, նորմալ»,- հավելեց Տեր Հայրը։

Սիսիանի եկեղեցում հոգեւորականը ցուցադրաբար հրաժարվեց սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը (ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ