News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ գնդապետ Սամվել Հակոբյան

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ծավալվող իրադարձությունները վկայում են, որ օրվա իշխանությունը, անտեսելով մեր երկրի ու հասարակության, մեր պետության ու քաղաքացու առջև ծառացած օրհասական խնդիրները, զբաղված է միայն սեփական իշխանությունը պահելով։ Այս օրերին փորձ է արվում ոստիկանությանը և, մասնավորապես, ոստիկանության զորքերին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, ժողովրդի հետ երկխոսության ընթացքում ոստիկանությանն օգտագործել որպես մահակ և լուծել նեղ անձնական ու քաղաքական խնդիրներ։

Զինված ուժերում և ոստիկանության համակարգում երկարամյա ծառայության ընթացքում իմ միակ խնդիրը եղել և մնում է օրինականության հաստատումը, օրենքի գերակայության սկզբունքի հանդեպ հարգանքը և սպայի պատիվը պահպանելը։ Համոզված եմ, որ այս օրերին ոստիկանությանը և հատկապես ոստիկանության զորքերին տրվող հանձնարարականները որևէ աղերս չունեն հիշատակածս խնդիրների հետ, ավելին՝ վտանգում են մեր երկրի ու հասարակության անվտանգությունն ու համերաշխությունը։

Չկարողանալով ցուցաբերել բացարձակ անտարբերություն՝ որոշել եմ ներդրում չունենալ վերոհիշյալ անարդարություններին և ոստիկանությունում ծառայությունս դադարեցնելու մասին զեկուցագիր եմ ներկայացրել։

Իմ ծառայակից ընկերներին ու գործընկերներին կոչ եմ անում հրաժարվել ապօրինի հրահանգներ կատարելուց, հավատարիմ մնալ տված երդմանն ու ծառայել բացառապես օրենքին ու հասարակության շահերին»,– գրել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ