News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատավորական կուսակցության (ԿԱԿ) 8-րդ համագումարին ընտրվել է կուսակցության գլխավոր քարտուղար: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ):

«Կորեայի աշխատավորական կուսակցության 8-րդ համագումարը միաձայն որոշում է կայացրել Կիմ Չեն Ընին ԿԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրելու մասին»,- նշում է ԿԿՀԳ-ն` շեշտելով, որ որոշումը «կուսակցության բոլոր անդամների, ժողովրդի եւ Կորեայի ժողովրդական բանակի զինվորականների` կիմերսեն-կիմչենիրական կուսակցության եւ չուչխեի հեղափոխական գաղափարների զարգացմանը եւ նոր հաղթանակներին հասնելու միավորված կամքի եւ ձգտման դրսեւորումն է»:

ԿԱԿ-ի նախորդ համագումարը տեղի էր ունեցել 2016-ի մայիսին: Այդ ժամանակ ԿԺԴՀ Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընն ընտրվել էր կուսակցության նախագահի պաշտոնում: 8-րդ համագումարի` մինչ օրս հրապարակված փաստաթղթերում չի նշվում` արդյոք մնացե՞լ է Կիմ Չեն Ընն այս պաշտոնում Գլխավոր քարտուղար ընտրվելուց հետո եւ ընդհանրապես պահպանվել է արդյոք կուսակցական այս պաշտոնը, թե՞ ոչ:

Ժողովրդադեմոկրատական ​​հանրապետության հիմնադիր եւ ԿԺԴՀ ներկայիս առաջնորդ Կիմ Իր Սենը նույնպես զբաղեցնում էր ԿԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Այս նույն պաշտոնը մինչեւ 2011 թվականին իր մահը զբաղեցնում Կիմ Իր Սենը` Կիմ Չեն Ընի հայրը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ