News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը երբեք չի Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը չի տարել մինչեւ միայն տարածաշրջանի յոթ շրջաններ Ադրբեջանին վերադարձնելուն՝ մոռանալով նրա կարգավիճակի հարցը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Պոպովի մեկնաբանության մեջ՝ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածի հետ:

«Պնդումը, թե Ռուսաստանն առաջարկել է յոթ շրջանները վերադարձնել «ոչնչի դիմաց», մոռանալ կարգավիճակի մասին եւ հանդարտվել, իրականությանը չի համապատասխանում»,- ասել է դիվանագետը:

«Ռուսական առաջարկների տակ, հավանաբար, ենթադրվում է փուլային կարգավորման ծրագիր, որի վերջին տարբերակը կողմերին է ներկայացվել 2019-ի հունիսին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

Այս ծրագրի հիմքում, որը հիմնականում համընկնում է Կազանյան փաստաթղթի հետ, ընկած են ԼՂ հիմնական սկզբունքները, ներառյալ առաջին փուլում Ադրբեջանին հինգ, իսկ երկրորդում` երկու տարածաշրջանները վերադարձնելը, ընդ որում, հատուկ ընդգծեմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ մեկտեղ: Երեւանի շահերը արտացոլող առաջին փուլի այլ տարրերի թվում են Լեռնային Ղարաբաղի իրավունքների ճանաչումը, որոնք ապահովում են նրա բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ հանդիպումներին, շրջափակումը վերացնելը, սահմանների բացումը, կողմերի կողմից ուժ չկիրառելու պարտավորությունների ընդունումը եւ այլն: Ուստի պնդումը, որ թե Ռուսաստանն առաջարկել է յոթ շրջանները վերադարձնել «ոչնչի դիմաց», մոռանալ կարգավիճակի մասին եւ հանդարտվել, իրականությանը չի համապատասխանում:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, ապա վերջին տարիներին բանակցությունների սեղանին դրված առաջարկները նախատեսվում էին որպես վերջնական նպատակ, մեջբերում եմ. «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերջնական որոշում՝ նշանակված ժամկետում, կողմերի կողմից համաձայնեցված, ՄԱԿ կամ ԵԱՀԿ հովանու ներքո համաժողովրդական քվեարկության ճանապարհով, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտումը եւ կունենա իրավական պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան։ Ընդ որում, քվեարկության դրված հարցի կամ հարցերի ձեւակերպումները ոչնչով չեն սահմանափակվի, իսկ քվեարկության ցանկացած արդյունք հարգված կլինի կողմերի կողմից»: Ի դեպ, առաջարկվեց նաեւ դիտարկել Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը նույնպես առաջարկվել է քննարկել միայն երկրորդ փուլում՝ հաշվի առնելով Ադրբեջանին Քելբաջարի եւ Լաչինի շրջանների վերադարձը։

Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկները, թեեւ լիարժեք համաձայնության հասնել չէր հաջողվում, բայց գլխավորն այն է, որ բանակցությունները անցկացվում էին պարբերաբար: Մինչեւ 2018 թվականը, երբ Երեւանը առաջ քաշեց նոր մոտեցումներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչը սպանվել է. ԱՀ ՄԻՊ
Դեռեւս մարմինը հակառակորդը չի փոխանցվել…
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է «Լավրովի պլանի» մասին ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությանը
Հավելել են, որ չի կարելի խոսել «հանձնման» մասին․․․
«Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է միջազգային իրավունքի սկզբունքները». ԱԳ փոխնախարարը ԵՄ-ին կոչ է արել հասցեական լինել
Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների միջև գործընկերային…
Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատը միաձայն բանաձեւ է ընդունել Ադրբեջանի ագրեսիայի եւ Արցախում իրավիճակի մասին
Բանաձեւը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ` պահանջում է ի կատար ածել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության...
Գերեվարված արցախցին անասնապահ է, մեկուկես ամիս առաջ ադրբեջանցիները առեւանգել էին նրա կովերին
Մոտ 20 կով մնացել էր ադրբեջանցիների մոտ․․․
Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել. ռուս խաղաղապահները բանակցում են
Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, Արցախի ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված...
Ամենաշատ