News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը 2020թ. նոյեմբերի 20–ին ուղարկվել է Ազգային ժողովի նախագահին։ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում: Սակայն այս պահի դրությամբ օրակարգային հարցերում այս զեկույցը չկա։ 

Ե՞րբ զեկույցը կմտնի նիստերի օրակարգ հարցին՝ NEWS.am-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Կարծում եմ, որ  մյուս շաբաթ դրա լուծման հեռանկարը մենք կտեսնենք, որովհետեւ հիմա այնտեղ որոշվում է՝ գաղտնիության բաղադրիչը որքան է: Քննիչ հանձնաժողովն իր 97 էջանոց եզրակացությունն ուղարկել է ԱԺ նախագահին»։

Հարցին, թե հունվարի 18-ին մեկնարկող քառօրյա նիստերին կլինի՞ զեկույցը, Անդրանիկ Քոչարյանը չկարողացավ պատասխանել՝ պատճառաբանելով, որ այդ հարցը պետք է պարզել Ազգային ժողովի նախագահից։

Հետաքրքրվեցինք նաեւ, թե  հնարավո՞ր է, որ այն ընդհանրապես չհրապարակվի, քննիչ հանձնաժողովի նախագահը նշեց, թե ինքը շատ է ցանկանում, որ զեկույցը հասանելի լինի բոլորին, որովհետեւ այնտեղ շատ հարցերի պատասխաններ կան:

Ինչ վերաբերվում է զեկույցի այս կամ այն մասի գաղտնի լինելուն, Քոչարյանն ասաց, որ այս մասով պատկան մարմինները պետք է իրենց եզրակացությունները տան:

«Պատկան մարմիններն են Պաշտպանության նախարարությունը, հետախուզական մարմինները: Նրանք նայում են, թե որ մասերը պետք է անջատել, որոնք՝ ոչ։  Հատկապես այս պատերազմից հետո, ես կարծում եմ, որ 2016 թվականի քառօրյա պատերազմի եզրակացությունն ամբողջությամբ պետք է հասանելի լինի բոլորին»,- ընդգծեց նա։

Հարցին, թե զեկույցում սենսացիաներ սպասվո՞ւմ են, հանձնաժողովի նախագահը պատասխանեց․

«Դա շատ լուրջ փաստաթուղթ է, այնտեղ սենսացիայի ետեւից որևէ մեկը չի գնացել, գնացել են փաստերի ետեւից: Սենսացիաներն ինձ համար երբեք կարեւոր չեն եղել, փաստերը եւ այն իրողությունները, որոնք հանգեցրել են այդպիսի արդյունքի 2016թ․-ին եւ եթե մենք դասեր քաղեինք, հետեւողական լինեինք՝ կարծում եմ, որ կարող է 2020 թվականի պատերազմում մենք որոշ բաներ հասցրած լինեինք շտկել»։

Հիշեցնենք՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2019թ․-ի մայիսի 31-ին՝ վեցամսյա ժամկետով, սակայն, նույն թվականի դեկտեմբերին հանձնաժողովի  լիազորությունների ժամկետը եւս կես տարով երկարաձգվել էր: 2020թ․-ի հունիսին՝ մեկ տարվա աշխատանքներից հետո, քննիչ հանձնաժողովն ավարտել էր աշխատանքները, եւ նախատեսվում էր, որ աշնանը զեկույցը կհրապարակվի, բայց Արցախի դեմ  Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների պատճառով զեկույցի հրապարակումը հետաձգվեց։

Ելնելով 44-օրյա պատերազմում գրանցած արդյունքներից՝ կարծիքներ են հնչում, որ պետք է այդ պատերազմի հանգամանքները նույնպես ուսումնասիրել։  Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ եթե ԱԺ պատգամավորների որոշակի թվաքանակ ցանկանա, որ այդ հարցով քննիչ հանձնաժողով ստեղծվի, ուրեմն՝ կստեղծվի:

«Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի՝ պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով»,- նշեց նա։

Հարցին, թե որպես ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ երբեւէ մտածե՞լ է այս պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող  քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.

«Ուզում եմ, որ հիմա մենք դավաճանների փնտրտուքներից դուրս գանք եւ մեզ հասցված այս հարվածից հետո մտածենք ապագայի մասին եւ ինչպես կարող ենք վերականգնել անվտանգության համակարգի մեր բոլոր կարողությունները»։

Հստակեցնող  հարցին, թե այսինքն նպատակահարմար չի՞  համարում այս պահին քննիչ հանձնաժողով ստեղծել, նա արձագանքեց․

«Այո, բայց դա չի նշանակում, որ պետք է քննիչ հանձնաժողով չլինի, որպեսզի ուսումնասիրի ամբողջ ծավալով մեր այն բացթողումները, որոնց գիտակցումը մեզ կբերի նրան, որ մենք ապագայում հատկապես Զինված ուժերի հնարավորությունները ինչ ուղղությամբ պետք է ապահովենք զարգացում թե՛ ռազմարդյունաբերական համալիրի, թե՛ զինված ուժերի, դրա կառուցածքի, բնույթի, հարվածային կարողությունների եւ ամենակարեւորը նրա ինտելեկտուալ կարողությունների ավելացմանը եւ կառավարելիության մակարդակի բարձրացմանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ