News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը երդում կտա հունվարի 20-ի կեսօրին Վաշինգտոնում կայանալիք արարողությանը, հաղորդում է BBC-ն:

Շատ առումներով նրա երդմնակալության արարողությունը հիշեցնում է նախորդները: Իր նախորդների նման Բայդենը կարտասանի նախագահական երդման անփոփոխ խոսքերը Կապիտոլիումի աստիճաններին եւ կգնա Սպիտակ տուն:

Բայց այս անգամ արարողությունը տեղի է ունենում հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհից ընդամենը երկու շաբաթ անց եւ համաշխարհային համավարակի պայմաններում: Այնպես որ, շատ փոփոխություններ կլինեն:

Ազգային գվարդիականները սկսել էին Կապիտոլում գալ անցած շաբաթ: Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնում երդմնակալության օրը նրանց թիվը 25 000 կկազմի (2017-ին Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ 8000 էր):

Պենտագոնը թույլ է տվել, որ այս զինվորներից ոմանք զենք կրեն: Հայտնվել են Ազգային գվարդիականների ատրճանակներով եւ կիսաավտոմատ հրացաններով լուսանկարներ:

Հունվարի 20-ին արտաքին «կանաչ գոտի» տրանսպորտային միջոցների մուտքը կսահմանափակվի, կթույլատրվի միայն նրանց, ովքեր ապրում կամ աշխատում են այնտեղ: Հիմնական «կարմիր գոտի» մտնելու համար կպահանջվի հատուկ անցագիր:

Մետրոյի մեկ տասնյակից ավելի կայարաններ կփակվեն:

Այլ քաղաքներից Դոնալդ Թրամփի կողմնակիցների ենթադրյալ ներհոսքի պատճառով Airbnb վարձակալության կայքը, ինչպես նաեւ տեղական հյուրանոցների մի շարք ցանցեր մի քանի օրով կասեցրել են մայրաքաղաքում բնակարանային ամրագրումները:

Մի շարք խոշոր ավիաընկերություններ ժամանակավորապես արգելել են ուղեբեռում զենքի փոխադրումը եւ կազմել են հունվարի 6-ի անկարգությունների հայտնի մասնակիցների ցուցակները, որոնց տոմսեր չեն վաճառում:

Երկաթուղային Amtrak ընկերությունը հայտարարել է մայրաքաղաքի տարածքում գնացքների քանակի կրճատման մասին եւ ուղեւորներին զգուշացրել, որ գնացքներում եւ կայարաններում կտեսնեն անսովոր մեծ թվով ոստիկաններ:

Սովորաբար, պաշտոնը ստանձնող նախագահները ցանկանում են, որ որքան հնարավոր է շատ մարդ ներկա լինի իրենց երդմնակալությանը: Հիմա այդ դեպքը չէ:

Դեռեւս հունվարի 6-ի դեպքերից առաջ երդմնակալության հանձնաժողովը խնդրել էր Ջո Բայդենի կողմնակիցներին տանը մնալ՝ կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով:

Սովորաբար Ազգային ծառուղում երդմնակալության օրը հսկայական բազմություն է հավաքվում (Բարաք Օբամայի առաջին երդմնակալության օրը՝ 2009 թ., մինչեւ երկու միլիոն մարդ է եղել այնտեղ): Այժմ Պարկերի ազգային ծառայությունը ժամանակավորապես փակել է այն: Բայդենի աջակիցների փոխարեն նրան կողջունեն ճեմուղու երկայնքով դրված 200 000 ամերիկյան դրոշներ:

Երդման ժամանակ ուղղակիորեն ներկա հյուրերի թիվը այս անգամ չի գերազանցի հարյուրը: Աթոռները դասավորված կլինեն սոցիալական հեռավորության պահանջներին համապատասխան:

Բոլոր հրավիրվածները դիմակավորված կլինեն եւ արարողության նախօրեին Covid-19-ի թեստ կանցնեն:

Կապիտոլիումի շենքն իր արտաքին տեսքով նման է մետաղալարերով շրջափակված ամրոցի: Ցամաքային ուժերի նախարար Ռայան Մաքքարթին ասել է, որ անհնար է մագլցել դրա վրայով: Նույնպիսի ցանկապատ շրջապատում է Սպիտակ տունը:

Երդմնակալությունից հետո նախագահ Բայդենը եւ փոխնախագահ Հարիսը կտեղափոխվեն Կապիտոլիումի արեւելյան կողմ, որտեղ նոր Գերագույն հրամանատարը փոքր զորահանդես կընդունի:

Ավանդաբար դրանից հետո նոր նախագահի ավտոշարասյունը պետք է մեկուկես մղոն (2,5 կմ-ից քիչ ավելի) անցնի Փենսիլվանիա պողոտայով դեպի Սպիտակ տուն, ճանապարհի երկու կողմում ողջունող քաղաքացիներով:

Դա նույնպես չի լինի՝ ինչպես Covid-19-ի, այնպես էլ միջադեպերի հետ կապված մտավախությունների պատճառով: Փոխարենը Ջո Բայդենը կգնա ծաղկեպսակ դնելու Առլինգթոնի գերեզմանատանը՝ Պոտոմակի մյուս ափին գտնվող Ամերիկայի ամենամեծ ռազմական հուշահամալիրում:

Նրա հետ կլինեն նախկին նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշ-կրտսերը եւ Բիլ Քլինթոնը, բայց ոչ Դոնալդ Թրամփը, ով որոշել է խախտել սովորույթները եւ բաց թողնել իր իրավահաջորդի երդմնակալության արարողությունը:

Առլինգթոնի գերեզմանատնից ԱՄՆ 46-րդ նախագահի հեծյալ շարասյունը կմեկնի Սպիտակ տուն, իսկ Ջո Բայդենը կստանձնի իր նախագահական լիազորությունները:

Վերջին մեկ տարվա ընթացքում շենքը բնակիչների շրջանում կորոնավիրուսի մի քանի բռնկումներ է ունեցել: Դոնալդ Թրամփը հոկտեմբերին մի քանի օր քովիդով հիվանդանոց էր տեղափոխվել: Այդ պատճառով, սկսած բազրիքներից, մինչեւ վերելակների կոճակները եւ զուգարանների սողնակները, ամեն ինչ մանրակրկիտ կսրբվի եւ կմաքրվի նախքան Բայդենի եւ նրա թիմի մուտք գործելը:

Սրա համար պատասխանատու դաշնային գործակալության աշխատակազմը կանգնած է բարդ խնդրի առջեւ՝ Թրամփի թիմի վերջին անդամի մեկնումի եւ նոր սեփականատերերի ժամանման միջեւ մի քանի ժամվա ընթացքում մշակել Սպիտակ տան բոլոր վեց հարկերը եւ 132 տարածքները:

Բայց հունվարի 20-ի երեկոյան Բայդենը, ի տարբերություն իր նախորդների, կկարողանա հանգստանալ: Ավանդական պարահանդեսներն ու ֆուրշետներն այս տարի փոխարինվել են վիրտուալ համերգով, որը կվարի հոլիվուդյան աստղ Թոմ Հենքսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ