News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱԺ իշխանական պատգամավորները շարունակում են հասարակության մեջ խնդիրներ ունենալ պատերազմում գրանցված խայտառակ պարտությունից հետո։

Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի հողերի շուրջ 75 տոկոսը թշնամուն տալու նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո իշխանական պատգամավորներից շատերը հասարակական պարսավանքից խուսափելու համար ընդհատակ են անցել։ Սակայն հենց այդ օրերին նրանցից շատերն արժանացել են հանրության ոչ բարեհաճ վերաբերմունքին, որոշները նաեւ ենթարկվել բռնության։

«Փաստինֆո»-ի   տեղեկություններով՝ ժողովրդի ներկայացուցիչները փորձել են ծեծել իշխող ուժի պատգամավոր Ռուստամ Բաքոյանին։ Վերջինս այդ օրերին թաքնվել է Աջափնյակ համայնքում, իր ծանոթի տանը։ Հարևաններն իմացել են և փորձել նրան պատժել իշխող թիմի վարած պարտվողական քաղաքականության համար։ Քաշքշուկ է եղել, ներկաները հայհոյել են պատգամավորին։

Միջադեպից հետո Ռուստամ Բաքոյանը շտապել է Աջափնյակի ոստիկանություն և հանցագործության մասին հաղորդում տվել։ Պատգամավորը ոստիկանությունում տեղեկացրել է, որ իրեն հայհոյել են, փորձել ծեծել, վնասել իր մեքենան։ Այս պահին քննություն է կատարվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ