News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տոնոյան Դավիթը կարող էր հանրային խոսք ասել միայն երկու դեպքում, եթե ուղիղ եթերում ծնկաչոք ներողություն էր խնդրելու ժողովրդից, երեխաներ կորցրած հազարավոր ընտանիքներից եւ երկրորդը՝ ուղիղ եթերում բացահայտելով իր ու դավադիր ստահակի միջեւ եղած բոլոր գործարքները, երեւույթները, խոսակցությունները, որոնք բերել են պատերազմը եւ պատերազմի ժամանակ պայմանավորել են այս արյունալի արդյունքը: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով պաշտպանության նախկին նախարարի վերջին հարցազրույցին:

Ըստ Աշոտյանի, «Դավիթը երկու բան ունի ասելու՝ ծնկաչոք ներողություն եւ բացահայտումներ Նիկոլի մասին». «Դավիթից ուրիշ ոչ մի բան մեզ հետաքրքիր չէ: Այդ մարդը նաեւ ինչ-որ հաթաթա էլ էր տալիս ժողովրդին, ինչ-որ մելամաղձ եւ այլն: Այդ լոլոները որեւէ մեկին պետք չեն: Ես հասկանում եմ, որ ոչ բոլորի համար է Արցախյան պատերազմն ավարտվել այնպես շահեկանորեն, ինչպես Տոնոյանի համար ավարտվեց: Կան մարդիկ, ովքեր հայրենիք ու բալաներ են կորցրել:

Երեւի այդպես մեծ-մեծ փրթելու հիմքում այն, որ ըստ կախված լուրերի, Տոնոյանի համար այս 2,5 տարիներն ու պատերազմը շահեկան են ավարտվել»:

Աշոտյանի խոսքով, պատահական չէ, որ Տոնոյանը հիմա որոշեց խոսել. «Հիշում եք, որ պատրոն Դավիթի նկատմամբ քրեական գործերի թեմա գնաց: Ես կարծում եմ, որ նախկին նախարարը հանրային խոսքով լսեցնում է Նիկոլին, որ ես կամ, եւ եթե պատրոն Դավիթի գործում փորձեք ներառել նաեւ ինձ, ես կսկսեմ խոսել: Սա նաեւ որոշակի նախազգուշացում էր սրիկա Փաշինյանին, որ՝ «ես կարող եմ խոսել»:

Աշոտյանը նաեւ հավելեց. «Դավիթ Տոնոյանը լավ կլինի բացատրի, թե ինչու 70 հազարանոց հայկական բանակում ես միակ զինվորականն էի, ում ձեռքից հեռախոս է առգրավվել իր հրամանով: Այդ ինչո՞ւ բոլորին կարելի էր առաջնագծից նկարել դիակներ ու ռակետների պուսկ, իսկ ես, երբ սկսեցի Նիկոլի ու Աննայի մասին ճշմարտությունները գրել, հեռախոսս եկան ու առգրավեցին գիշերը: Ահա, թե ինչով է զբաղվել Պաշտպանության նախարարը պատերազմի ժամանակ, հետեւել է, որ ընդդիմադիր գործիչները զրկված լինեն կապի ու արտահայտվելու միջոցներից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ