News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Ամուլսարի հանքը շահագործելու հավանականությունը մեծ է: Այս մասին Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում, որը ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե հետպատերազմյա իրադրությունը փոխե՞լ է վերաբերմունքն Ամուլսարի նկատմամբ, վարչապետը պատասխանել է, որ իր վերաբերմունքը չի փոխել, որովհետև ինքն այն կարծիքին է, ինչ կարծիքի եղել է մի տարի առաջ:

«Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ Ամուլսարի հետ կապված շատ կարևոր էի համարում անվտանգային կոմպոնենտը, ասելով, որ տեսեք՝ պատերազմական իրավիճակի մեջ ենք և երբ պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր: Այդ ժամանակ մենք արժութային խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Եվ այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երկրի համար երաշխավորում է վալյուտային հոսքեր: Ժամանակը դա ցույց տվեց: Բայց մյուս կողմից  կարող եմ արձանագրել, որ մենք նաև կարողացանք պատշաճ կառավարել ֆինանսական շուկան և արդյունքում  հունվարին եվրոպարտատոմսերի թողարկում ունեցանք, որն ամենահաջողված թողարկումն էր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ»,- ասել է վարչապետը:

Հարցին՝ այսինքն՝ ավելի մե՞ծ է հավանականությունը, որ, այնուամենայնիվ, հանքը կբացվի, վարչապետը պատասխանել է. «Այդպիսի հավանականություն կա և այո, կարող ենք ասել, որ մեծ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ անպատասխան հարցեր. Թադեւոս Ավետիսյան
ՀՀ կառավարության պատասխանատուն հայտարարում է նաև․ հանքի շահագործումը Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն կավելացնի տարեկան…
Ամուլսարում հանք շահագործելու կառավարության որոշումն ապօրինի է, կարճատես, անպատասխանատու, արկածախնդիր. հայտարարություն
Ավելի քան երկու տասնյակ ՀԿ-ներ ու անհետներ արածել են հայտարարություն…
Ամուլսարի հանքի շահագործումը նախատեսված է 2024 թվականի ընթացքում
Առայժմ հայտնի չէ նաեւ, թե ե՞րբ է «Լիդիան Արմենիա» ընկերությունը նախատեսում սկսել հանքի շահագործումը...
Անհասկանալի է, թե ինչի՞ գնով է կառավարությունը դարձել «Լիդիան Արմենիայի» 12,5 տոկոսի սեփականատերը. Պարսյան
Դա կարող է թիրախ դառնալ Ադրբեջանի զինված ուժերի համար…
ՀՆԱ աճ, հարյուրավոր աշխատատեղեր, 7 միլիոնանոց աջակցություն․ Քերոբյանը՝ Ամուլսարի շահագործման մասին
Փետրվարի 22-ին Հայաստանը 250 մլն դոլարի եռակողմ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Lydian Armenia» ընկերության հետ․․․
«Լիդիան Արմենիա»-ի հետ ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը...
Ամենաշատ