News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կրեմլում «շատ վատ արտահայտություն» են անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը: Ռուսաստանը ելնում է նրանից, որ ԱՄՆ առաջնորդը միանշանակ չի ցանկանում հարաբերություններ հարթել Մոսկվայի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Բայդենը հայտարարել է, որ ՌԴ նախագահին «մարդասպան» է համարում: Նա նաեւ նշել է, որ Պուտինը «պատասխան կտա» ԱՄՆ ընտրություններին միջամտության համար: Սպիտակ տակ մամուլի խոսնակ Ջեն Պսակին հրաժարվել է պարզաբանել, թե արդյոք Պուտինի մասին Բայդենի խոսքերը փոխաբերություն էր:

«Կասեմ միայն, որ դա շատ վատ արտահայտություն է՝ արված ԱՄՆ նախագահի կողմից: Նա միանշանակ չի ցանկանում հարաբերություններ հարթել մեր երկրի հետ եւ հետագայում կելնի հենց դրանից»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Բայդենի խոսքերը:

Կրեմլի ներկայացուցիչը հրաժարվել է այլ մեկնաբանություններից:

Ընդ որում, նա դժվարացել է ասել, թե արդյոք Պուտինը մտադիր է արձագանքել այդ խոսքերին: «Չեմ կարող հստակ ասել»,-ասել է Պեսկովը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ