News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Պուտինն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հարցազրույցին, որի ժամանակ Բայդենը Պուտինին «մարդասպան» է անվանել: «Ով նման բան է ասում, ինքն է այդպիսին»,-ասել է Պուտինն ու առողջություն մաղթել ԱՄՆ նախագահին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ իսթեբլիշմենթում կան շատ արդար եւ կարգապահ մարդիկ, եւ ՌԴ-ն կապավինի հենց նրանց:

«Ինչ վերաբերում է իմ ամերիկացի գործընկերոջ հայտարարությանը, մենք իսկապես, ինչ նա ասաց, անձամբ ծանոթ ենք: Ի՞նչ կպատասխանեի նրան: Ես նրան կասեի՝ առողջ եղիր: Ես նրան առողջություն եմ մաղթում»,-ասել է Պուտինը Ղրիմի եւ Սեւաստոպոլի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:  

Նա նկատել է, որ դա ասում է «առանց հեգնանքի եւ կատակի», հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Պուտինը նշել է, որ ԱՄՆ ղեկավարությունը կողմ է ՌԴ-ի հետ հարաբերությունների հարթմանը միայն Վաշինգտոնի պայմաններով, իսկ Ռուսաստանը կաշխատի միայն իր համար շահավետ պայմաններով:

«Մանուկ ժամանակ, երբ մենք բակում վիճում էինք միմյանց հետ, մենք ասում էինք՝ ով նման բան է ասում, ինքն է այդպիսին»,-հավելել է Պուտինը: Նա նշել է, որ յուրաքանչյուր ժողովրդի պատմության մեջ «կան շատ դրամատիկ եւ արյունալի իրադարձություններ»: «Երբ մենք գնահատում ենք այլ մարդկանց եւ ժողովուրդներին, մենք միշտ կարծես նայում ենք հայելու մեջ՝ այլ մարդկանց վրա գցելով մեր խնդիրները»,-նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ երեկ ABC News-ին տված հարցազրույցում Բայդենը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե արդյոք նա Վլադիմիր Պուտինին մարդասպան է համարում: Բայդենը պատասխանել է. «Հըմ, այո»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ