News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հայրենիքի փրկության շարժումը» այդ առիթով դեռ քննարկում չի ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչպետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ:

«Ես դեռ օրեր առաջ ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի օրոք անցկացված ընտրությունները կատաստրոֆա են Հայաստանի համար: Եթե հանկարծ անկացնի ընտրություններ, որովհետեւ իր հայտարարելը դեռ չի նշանակում, որ կանցկացնի, եթե նման բան լինի, ես ոչ մի դեպքում չեմ մասնակցի: Բայց պետք է ամեն ինչ անել, որ այդպիսի ընտրություններ տեղի չունենան: Մինչեւ Նիկոլ Փաշինյանն այդտեղից դուրս չգա եւ մինչեւ ոչ իր թիմից մի հատ նորմալ մարդ չլինի, ընտրությունների չի կրելի գնալ: Ու ես գտնում եմ, որ ինչ-որ ժամանակ պետք է անցնի անպայման, որովհետեւ այս պայմաններում ընտրություններ անցկացնել չի կարելի»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանը հավելեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, բայց իշխանությունը մնա իրենց թիմի ձեռքում, ոչ մի դեպքում ընտրություններ կազմակերպել չի կարելի. «Իսկ եթե ինքն է, պա առավել եւս չի կարելի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ