News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հեռախոսով քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը: Այս մասին այսօր հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Չորեքշաբթի կայացել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Շոյգուի հեռախոսային զրույցը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Հարությունյանի հետ: Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը՝ կապված Լեռնային Ղարաբաղում կարգավորման հետ, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Զրույցը տեղի է ունեցել ապրիլի 7-ին Մոսկվայում նախատեսված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների նախաշեմին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինն ու Փաշինյանը չորեքշաբթի Մոսկվայում անցկացնելու են բանակցություններ, որի ժամանակ քննարկվելու են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը եւ  ռուս-հայկական ռազմավարական գործընկերության զարգացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ