Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ անհետ կորած ադրբեջանցիների ծնողները պահանջում են հանդիպում Պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիեւի հետ:

«Նախորդ հանդիպումից հետո հայտնաբերվել եւ փոխանցվել է երկու մարմին: Հուսով ենք՝ ներկայիս հանդիպումից հետո առաջընթաց կլինի»,-ասել է ծնողներից մեկը: Նրանք կարծում են, որ որոնողական աշխատանքները պատշաճ կերպով չեն կազմակերպվում:

«Մեր երեխաներին պետք է փնտրել ոչ միայն հակամարտության գոտում, այլ նաեւ Հայաստանում, նրանք գերի են ընկել»,-ասել է ծնողներից մեկը:

Ադրբեջանի ՊՆ-ի տվյալներով՝ 2021 թվականի հունվարի դրությամբ անհետ կորած է համարվում 64 զինծառայող: