Լեռնային Ղարաբաղի հարցը կքննարկվի Վրաստանի խորհրդարանում: Նախատեսվում է, որ հարցը կքննարկվի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում, հայտնում է վրացական Առաջին ալիքը:
Կոմիտեի օրակարգում նշված է, որ քննարկումն ընթանալու է «Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի վրա» թեմայի շուրջ: Կոմիտեի շրջանակներում պատգամավորները կլսեն Հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Շալվա Լոմիձեին:
Հանձնաժողովի նիստը ենթադրաբար դռնփակ կլինի, քանի որ հանձնաժողովի՝ նմանատիպ հարցերով նիստերը փակ ռեժիմով են անցկացվում: