News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գեներալ-գնդապետ, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանել է այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններն իր հասցեին։ 

«Հիվանդ մարդ է, այդ հիվանդությունից է նրա ստախոսությունը: Այդքան բան: Հիվանդ մարդուն ի՞նչ մեկնաբանեմ, ամեն մի գժի ես պետք է մեկնաբանե՞մ: Իր ասածները բացարձակ սուտ են, բացի այդ էլ նա տգետ է, չի հասկանում՝ ինչ է նշանակում մարտական կոչ, ինչ է նշանակում զորահավաք: Երեւի դա նույնպես կապված է հիվանդության հետ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 14-ից, ԱԺ ամբիոնից, պատասխանելով պատգամավորներից մեկի դիտարկմանը, որ հայտարարվել է՝ պատերազմի ընթացքում զորակոչի դադարը Փաշինյանի հրամանով է եղել, ասել է․ «Հայտարարության հեղինակը մեծ պրոբլեմ ունի, երբ նա բարձրաստիճան զինվորական լինելով՝ փորձում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը, ես այս դահլիճում ներկա մի շարք մարդկանց ներկայությամբ կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ պաշտպանական շրջանը մինչև այսօր հայկական Զինված ուժերի տրամադրության տակ է»։  

Հիշեցնենք, որ զորակոչի դադարի մասին խոսել էր Մովսես Հակոբյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ