Հայաստանի առանձին վայրերում մայիսի 13-ին, օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Նաեւ օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մի փոքր եւս կբարձրանա: NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից տեղեկացրին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12 +14, վաղը ցերեկը՝ +27 +29 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +19 +24,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +19 +24,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +24 +27,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +19 +24,

Լոռիում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +20 +25,

Տավուշում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +23 +28,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +19 +24,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +25 +28,

Արարատում գիշերը՝ +12 +14, ցերեկը՝ +27 +29,

Արմավիրում գիշերը՝ +12 +14, ցերեկը՝ +27 +29,

Վայոց Ձորի լեռներում գիշերը  ՝ +3 +8, ցերեկը՝ +19 +24,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ +12 +14, ցերեկը՝ +27 +29,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +30,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +20 +25,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +26 +30: