Հայաստանի որոշ տարածքներում մայիսի 14-ին ցերեկը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Որոշ վայրերում հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայգպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15 +17, վաղը ցերեկը՝ +28 +30:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +21 +26,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +21 +26,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12 +14, ցերեկը՝ +25 +28,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +21 +26,

Լոռիում գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +21 +26,

Տավուշում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +24 +28,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +21 +26,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13 +15, ցերեկը՝ +27 +30,

Արարատում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +28 +31,

Արմավիրում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +28 +31,

Վայոց Ձորի լեռներում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +21 +26,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +28 +31,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +27 +30,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +21 +26,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +11 +15, կեսօրին՝ +27 +30: