News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցիները Հայաստանի պետական սահմանը հատել են նաեւ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի շրջակայքում դեռ երկու օր առաջ՝ մայիսի 12–ին։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը։ Թե որքան է առաջացել հակառակորդը, գյուղապետը դժվարացավ հստակ ասել՝ ընդգծելով, որ սահմանագծի վրա կանգնած են։

«Կութից այնտեղ օդայինով 4,5 կմ է։ Չեմ կարող ասել՝ իրենց զորքը մեծ է, թե ոչ։ Սարն անցնում են, գալիս, նստում, պառկում։ Որտեղ հիմա իրենք են, այդտեղ մեր արոտավայրերն էին, մեր բնակիչները իրենց անասուններին արածացնում էին։ Առաջին օրը մեր չոբաններին ասել են՝ սա ձեր տարածքը չէ, գնացեք, մերոնք էլ չհասկանալով ու վախենալով իջեցրել են անասուններին, մինչեւ հիմա  մոտիկ տեղերում են արածացնում»,– պատմեց գյուղի վարչական ղեկավարը։ 

Սիմա Չիտչյանի խոսքով՝ քիչ առաջ Կութում էր մարզպետ Գնել Սանոսյանը։ Գյուղապետը բանակցությունների արդյունքից տեղյակ չէ։ Փաստն այն է, որ ադրբեջանական զորքը չի լքել Հայաստանի տարածքը։  Չիտչյանը վստահեցրեց, որ գյուղում խուճապային տրամադրություններ չկան, ամեն ինչ վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից ազատ վերադարձած 15 անձանց հետ
Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ…
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է 15 հայ ռազմագերիների վերադարձը
Վստահության այդ միջոցառումները կարող են օգնել ստեղծել մթնոլորտ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների համար...
Թբիլիսին 2-3 ամիս աշխատել է հայ զինվորականների վերադարձի ուղղությամբ. Վրաստանի ԱԳՆ
Վարչապետն աձնամբ 24 ժամ աշխատում էր…
Երբ դասալիքները մեղադրում են Սամվել Բաբայանին դավաճանության մեջ, հարց է ծագում` որտեղ էին բախտորոշ ժամին. Գագիկ Բաղունց
Զարմանում եմ, երբ պատերազմը երևանյան իրենց բնակարաններում անցկացրած ընդդիմադիր գործընկերները ինձ` «Միասնական հայրենիք» կուսակցության...
Փաշինյանը հայտարարեց Ադրբեջանից Հայաստան վերադարձող ռազմագերիների անունները
Գեղարքունիքի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության…
Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել վերադարձող գերիներից (ֆոտո)
Մեր 15 եղբայրները վերադառնում են…
Ամենաշատ