Հայաստանի առանձին հատվածներում մայիսի 19-ին օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու պոռթկումների ավելացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ: Առաջիկա 3 օրվա ընթացքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ում հայտնել են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +29 +31:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +20 +25,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +20 +25,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13 +15, ցերեկը՝ +24 +28,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝+6 +11, ցերեկը՝ +20 +25,
Լոռիում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +24 +27,
Տավուշում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +28 +31,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +20 +25,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +29 +31,
Արարատում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +30 +32,
Արմավիրում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +30 +32,
Վայոց Ձորի լեռներում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +20 +25,
Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +30 +32,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +28 +31,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +23 +26,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +28 +31: