News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի առանձին շրջաններում, մայիսի 22-ին, օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Նաեւ, ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ: Կիրակի օրը կսկսվի օդի ջերմաստիճանի աստիճանական նվազում: NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից տեղեկացրին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17 +19, վաղը ցերեկը՝ +34 +36 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +24 +29,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +24 +29,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16 +19, ցերեկը՝ +30 +32,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +24 +29,

Լոռիում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +26 +31,

Տավուշում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +28 +33,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +24 +29,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18 +21, ցերեկը՝ +33 +36,

Արարատում գիշերը՝ +16 +21, ցերեկը՝ +35 +37,

Արմավիրում գիշերը՝ +16 +21, ցերեկը՝ +35 +37,

Վայոց Ձորի լեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +24 +29,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ +16 +21, ցերեկը՝ +35 +37,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +31 +36,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +26 +29,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +31 +36:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ