News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը Սահմանադրական դատարանի նիստին ներկայացրեց գերատեսչության դիրքորոշումը: Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունների արդյունքներին հաջորդած չորս քաղաքական ուժերի դիմումի վերաբերյալ գործընթացում դատախազությունը հանդես է գալիս որպես մեղադրյալ:

Բիշարյանը տեղեկացրեց, որ դատախազության պատասխանը բաղկացած կլինի երկու մասից: Առաջինը նա ինքը ներկայացրեց: Բիշարյանն ասաց, որ դատարան գրավոր պատասխան, ինչպես նաեւ՝ փաստաթղթերի ծավալուն փաթեթ կներկայացվի:

Նրա խոսքով՝ ընտրությունների նախօրեին մոնիտորինգի համար ստեղծված աշխատանքային խումբը լրատվամիջոցներում հայտնաբերել է խախտումների 375 հաղորդում, եւս 486-ը ստացվել է թեժ գծի միջոցով, ընդհանուր առմամբ` 861: Դրանցից 388-ը՝ քվեարկությունից առաջ, 503-ը՝ ընտրության օրը: Քրեական գործեր են հարուցվել 60-ի մասով: 140-րդ հոդվածի (խոսքի ազատության, հանձնաժողովի աշխատանքի խոչընդոտում) հետ կապված կա խախտումների189 դեպք: 86 հաղորդում՝ քարոզարշավին հարկադրում կամ  խոչընդոտում, այդ թվում՝ 31 հաղորդում վերաբերում էր «ՔՊ»-ին,  24՝ «Հայաստան» դաշինքին, 18-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքին:
Ընտրատեղամասի անմիջական հարեւանությամբ ուժի կամ ուժի սպառնալիքի մասին հոդվածով, որը կարող էր ազդել քվեարկության վրա՝ 18 դեպք: 11 հաղորդում՝ ընտրությունների արդյունքների կեղծման վերաբերյալ, 14 հաղորդում՝ ցուցակների կազմման կարգը խախտման, այլ անձի փոխարեն քվեարկելու կամ կրկնակի քվեարկության 110 հաղորդում, քվեարկության գաղտնիության խախտման վերաբերյալ՝ 62 հաղորդում, 4 հաղորդում՝ կեղծ քվեաթերթիկների կամ նամականիշերի պատրաստման վերաբերյալ, 275 հաղորդում՝ կաշառք տալու վերաբերյալ, այդ թվում, 13-ը՝ «ՔՊ»-ի հետ կապված, 71-ը՝ «Հայաստան» դաշինքի, 39-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի: Ստորագրությունների, նամականիշերի, կնիքների եւ այլնի գողության հետ կապված՝ 4 հաղորդում, 6 հաղորդում կաշառք տալու միջնորդության:

66 քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, 11-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ 2 կուսակցության եւ 2 դաշինքի 7 ներկայացուցչի նկատմամբ. 4-ը՝ «Պատիվ ունեմ»-ից, 1-ը «Հայաստան» դաշինքից, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան»-ից, 1-ը «Վերելք» դաշինքից: Նրանք բոլորը ձերբակալվել են: Նրանցից երկուսի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, այդ թվում՝ պատգամավորի մեկ թեկնածուի: Երեք գործ փոխանցվել է դատարան:

Ըստ նրա՝ ագրեսիվ հռետորաբանության մասին հաղորդումների դեպքում քննվել են ասվածի համատեքստը, անձը, բովանդակությունը, հայտարարությունների հանրային վտանգավորության աստիճանը: Քննվել է 4 հաղորդում, քրեական գործ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել: Որպեսզի հարցեր չլինեն, թե ինչու են ընդամենը 4-ը, չնայած ավելի վաղ ասվում էր ավելի մեծ թվի մասին, Բիշարյանը պարզաբանեց, որ մի քանի հաղորդագրություն վերաբերում էր մեկ անձի: Դատախազության ներկայացուցիչը էքսկուրս կատարեց միջազգային իրավունքին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ