News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սա իշխանությունների կողմից շարունակվող քաղաքական հետապնդման մի մաս է, այստեղ իրավական գործընթացի մասին խոսելն ավելորդ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանն՝ անդրադառնալով՝  Դատախազության ԿԸՀ ներկայացրած միջնորդությանը՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ կալանավորելու թույլտվություն ստանալու նպատակով։

«Այս ամենն ինձ մոտ ժպիտ է առաջացնում։ Քաղաքական հետապնդումն էլ ինչպե՞ս է լինում։ Նախ՝ Մանվել Փարամազյանը, Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը, մյուս համայնքների ղեկավարները, հիմա էլ Առուշ Առուշանյանը. սա ուղղակի Սյունիքը գլխատելու ծրագիր է, որի մի մաս է կազմում նաեւ Առուշ Առուշանյանը։ Այս գործընթացին իրավական գնահատական տալը, ուղղակի միամտություն կլինի»,– ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այժմ սպասում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը։ 

«Գաղտնիք չէ, թե ԿԸՀ–ն ինչ որոշում է կայացնելու, վստահ ենք, որ զրկելու են անձեռնմխելիությունից եւ թույլ տան, որ քրեական հետապնդման մարմինը կալանավորման միջնորդություն ներկայացնի։ Հիմա սպասողական վիճակում ենք, մարտական ենք տրամադրված»,– նշեց փաստաբանը։

Թե ինչ գործի շրջանակում են Առուշ Առուշանյանին ցանկանում  անձեռնմխելիությունից զրկել եւ  կալանավորել, փաստաբանն ասաց, որ հստակ տեղեկություն չունի, միայն ենթադրում է, որ այն կապված է Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի առնչությամբ գործի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Ամենաշատ