News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Կենտուկի նահանգի Հենդերսոն շրջանի Ellis Park Racing & Gaming ձիարշավարանում Bold and Bossy ձին, որը պետք է առաջին անգամ հանդե գար մրցարշավում, նետել է հեծյալին եւ փախել:

Որոշ ժամանակ անց կենդանուն նկատել են 69 համարի մայրուղում: Վարորդներից մեկը՝ Քալեն Սթենլին, բջջային հեռախոսով նկարահանել է, թե ինչպես է իր մեքենայի կողքով ձի սլանում, եւ տեսանյութը տեղադրել է Facebook-ում:

«Հենց հիմա ձին ամբողջ թափով վազում է 69-րդ մայրուղով: Չգիտեմ, թե ինչպես է սա սկսվել եւ ինչպես կավարտվի: Մենք ապրում ենք տարօրինակ ժամանակներում»,- գրել է նա տեսանյութի տակ:

«Բարեբախտաբար, ձին խուսափեց իմ մեքենայից եւ շարունակեց վազքը: Ամենախենթ բանը, որ ես երբեւէ տեսել եմ իրական կյանքում կամ երազում»,- ասել է Սթենլին Fox News-ին:

Արդյունքում, կենդանուն վերադարձրել ենէ տիրոջը, հեծյալը ընկնելիս չի տուժել, հայտնում է Ellis Park Racing & Gaming-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ