News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրանում սահմանվել են ցենզուրայի նոր սահմանափակումներ, որոնց շրջանակում կարգելվի կանանց ցուցադրումը, որոնք ուտում են պիցցա կամ սենդվիչներ, ըմպում են կարմիր գույն ունեցող ընպելիքներ կամ կրում են կաշվե ձեռնոցներ: Առանձին քննարկվել է նաեւ տան պայմաններում մարդկանց նկարահանումը, ինչպես նաեւ տեսարանները, որտեղ տղամարդը թեյ է լցնում կնոջը, հաղորդում է IranWire հարթակը:

Նոր արգելքների մասին հայտարարել է Իրանի հեռուստառադիոհաղորդակցական կորպորացիայի PR-տնօրեն Ամիր Հուսեյն Շամշադին: Առաջադրված խնդիրներից է նաեւ հեռուստաեթերում «անբարո տեսարանների» բացակայության հսկողությունը:

Ընդ որում՝ պարբերականը նշում է, որ այդ իրադարձությունը տեղի է ունեցել այն պատճառով վրդովմունքի ֆոնին, որ ցենզորները համացանցում հայտնի Pishgoo թոք շոուի եթերներից մեկում փակել էին հրավիրյալ դերասանուհու դեմքը, ինչի արդյունքում տեսանյութում մնացել էր միայն ձայնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ