Բենզինը Հայաստանում կրկին թանկացել է։ Այսօր առավոտյան մի շարք բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի մեկ լիտր բենզինը վաճառվում էր 520 դրամով, իսկ պրեմիում տեսակի բենզինը՝ 540 դրամով:

Մինչ այդ ռեգուլյար տեսակի բենզինն արժեր 500 դրամ, իսկ պրեմիումը՝ 520 դրամ:

Դիզելային վառելիքն էլ 480-ից դարձել է 500 դրամ: