News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ երեկ դատավորի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել՝ Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ հիմքում դնելով մակագրման ընթացքում օրենքով սահմանված կարգի խախտման հանգամանքը։

Մերժման որոշումը ստանալուց հետո փաստաբանները մեկ այլ հիմնավորմամբ նորից ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին։

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ դատարանը մերժման որոշումը տրամադրել է, որում դատավորը վերլուծել է օրենսդրական նորմեր, ըստ որոնց՝ պարտադիր չէ՝ պատահական ընտրությամբ դատավորը քննի քրեական գործը.

«Նշված է, որ դատարանի նախագահն է որոշում, թե հերթապահներից ում տա։ Սա բացարձակապես գործերի մակագրման ինստիտուտի, դատավորի անկախության, դրա պահպանման սկզբունքների հետ ոչ մի կապ չունի։ Միակ երաշխիքը, որ անձն իմանա՝ իր գործը ոչ թե տվեցին ինչ-որ դատավորի, որովհետեւ ուզում են այդ դատավորը քննի, այլ ուղղակի օրենքով սահմանված կարգով ընկավ այս գործն ընկավ այս դատավորի մոտ»։

Փաստաբանները երկրորդ ինքնաբացարկը հիմնավորել են դատավոր Արղամանյանի մասին ԶԼՄ-երում արված հրապարակումներով, ինչպես նաեւ Արղամանյանի քաղաքական հայացքներով.

«Բազմաթիվ ԶԼՄ-ների հրապարակումներ ենք ներկայացրել, որոնցում շատ ուղիղ կասկածներ կան, որ Բորիս Բախշիյանին պատժում են իշխանությունները նրա համար, որ կալանքից ազատ է արձակել Քաջարանի համայնքապետին, Գորիսի փոխհամայնքապետին, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Այս անձինք ներկայանում են որպես ընդդիմադիր հայացքներ։ Բացի այդ՝ Դավիթ Արղամանյանը հանդիսացել է «Իմ քայլի» խորհրդատուն, եղել է Սուրեն Պապիկյանի օգնականը, ունի իշխանությունների հետ մտերիմ հարաբերություններ, մշտապես հայտարարություններ է արել «ֆեյսբուքում», ցույց տալով իր քաղաքական հայացքները»։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այն կհրապարակվի ժամը 14։00-ին, իսկ խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի 16։00-ին։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ինչպես նաեւ ազատությունից զրկելու համաձայնություն է տվել:

Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է  «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով եւ չհեռանալու մասին ստորագրությամբ։

Դատավոր Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող այս գործընթացները նրա փաստաբանները քաղաքական հետապնդում են համարում։ Նրանց խոսքով՝ Բարձրագույն դատական խորհուրդն էլ այդ որոշմամբ ոտնահարել է Բորիս Բախշիյանի սահմանադրական իրավունքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ