News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին Արցախի Հանրապետության նախագահի կողմից «ադբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորություն» վերապահող իրավական ակտ չի ընդունվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակից:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության նախագահը 2021 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրել է կարգադրություն, որով Անվտանգության խորհրդի քարտուղարը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող»,-ասված է Արցախի ԱԽ հայտարարությունում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Արցախից Ադրբեջանի հետ բանակցություններ կվարի Վիտալի Բալասանյանը:

«Ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով ԱՀ նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին»,-նշել էին Արցախի տեղեկատվական շտաբից։

Ռուս խաղաղապահների հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցելու լիազորությունը տրված է Վիտալի Բալասանյանին. շտաբ

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ