News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են , որ 5-7 տարեկանում խիստ դաստիարակությունը հանգեցնում է հիպերակտիվության եւ հուզական խնդիրների։Գիտնականները նրանց հետեւել են  ծնունդից մինչեւ 17 տարեկան՝ մի քանի տարին մեկ գնահատելով, երեխաների դաստիարակության մեթոդները եւ  նրանց վարքագծի առանձնահատկությունները։ Այս մասին ասվում է Child Development ամսագրում հրապարակված հոդվածում։

Պարզվել է, որ դաժան ծնողական պրակտիկաները, օրինակ՝ բղավելն ու ծեծելը, կապված են հինգ տարեկանում հիպերակտիվության եւ յոթ տարեկանում՝ հուզական խնդիրների հետ: Նշվում է, որ այս ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երեխաների վարքագծի խնդիրները կարող են հանգեցնել ավելի կոշտ ծնողական միջոցների։ Ուստի հետազոտողները կարծում են, որ սոցիալ-էմոցիոնալ խնդիրների դեպքերի նվազեցմանն ուղղված միջոցառումները պետք է ուղղված լինեն դեպի ընտանիք եւ , հատկապես, ծնողների վարքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ