News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 21
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

Սեւադա Ղուկասյանը երեկ՝ հունիսի 1-ի գիշերը, երկու ամսով կալանավորել է սուտ մատնության մեղադրանքով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Սերգեյ Հարությունյանը։

«Սեւադան մայիսի 1-ին հաղորդում էր տվել, որ իրեն բերման ենթարկելիս ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են գործադրել, ինչի հետեւանքով կոտրվել է ատամը։ ԱԱԾ-ն գործ էր հարուցել, բայց գործը կարճվել էր, եւ արդեն սուտ մատնության հիմքով նոր գործ էր հարուցվել՝ իբրեւ թե իր տված տեղեկությունն իրականությանը չէր համապատասխանում։ Կալանավորման հիմք հանդիսացել է համացանցում հայտնված տեսանյութ, որում Սեւադան խոսում է ինչ-որ անձնավորության հետ եւ ասում՝ հեռախոսս լրիվ նստել է, ոստիկաններին շառ․․․ ու այդտեղ ընդհատվում է ձայնագրությունը։ Պարզ չէ՝ որտեղ է այն արված, որտեղից է հայտնվել, իրականում ինչ էր ուզում ասել Սեւադան»,- նշեց պաշտպանը։

Սերգեյ Հարությունյանը Սեւադա Ղուկասյանի կալանավորման մեջ միտում է տեսնում։

«Ամեն օր տեսնում են անհամաչափ երբեմն հանցավոր ուժի կիրառում, սակայն այդ գործերով որեւէ ոստիկան ձերբակալված չէ, իսկ անձը, որն ասել է, որ իր հանդեպ բռնություն է իրականացվել կալանավորվում է։ Այսպես կարծես թե ուզում են կանխել, որ որեւէ մեկը հաղորդում չտա»,- հավելեց պաշտպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հավաքի մասնակիցների կողմից ուղևորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
ՄԻՊ-ի խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ ցուցարար անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում
Բերման ենթարկված անձանց հետ այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ…
«Թողեք էդ տղուն, մի խփեք». ոստիկանները թեւերն ոլորելով տարան մի երիտասարդի
Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկում, որտեղ քաղաքացիները փակել են ճանապարհը, միջադեպ գրանցվեց...
Քիչ առաջ ձերբակալեցին Տաթեւիկ Վիրաբյանին. Արսեն Բաբայան
Ինքը տեղյակ էր, սպասում էր, պատրաստ էր...
Կառավարության դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից. ՔԿ
Նախական տվյալներով՝ սեպտեմբերի 20-ին՝ երեկոյան, Հանրապետության Հրապարակում անցկացված զանգվածային հավաքի ընթացքում հավաքի առանձին...
Կապան-Քաջարան ավտոճանապարհին 2 բեռնատար բախվել և կողաշրջվել են. կա տուժած
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12։18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ