News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ-ից շատ դժգոհ ենք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք շատ դժգոհ ենք, այն ակնկալիքները, որոնք կային, չեն արդարացվում։ Մենք շատ երկար չենք կարողանալու մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի անում այն, ինչը նախատեսված է։ Մենք դրանից հետեւություններ ենք անելու եւ անում ենք։ Մենք հիմա էլ ենք սպասում։ Պատկերացրեք, մենք ունենք ատրճանակ, որը չի կրակում, մենք դրանով առնվազն կարող ենք հարվածել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանը, որ դա նաեւ ուղիղ հարաբերություն է Ռուսաստանի Դաշնության հետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եվ մենք ունենք Ռուսաստանի հետ փոխօգնության պայմանագիր։ Մեր ռուս գործընկերներից նույնպես ակնկալում ենք շատ ավելի շոշափելի քայլեր ոչ թե հայտարարությունների մակարդակով կամ կցկտուր ինչ-որ կիսատ խոսքերի մակարդակով։ Ես իմ անհամաձայնությունն եմ հայտնում, որ իրենց հանրային հեռուստաընկերությունը օրինակ՝ ցույց է տալիս ռեպորտաժներ, որտեղ որ Հայաստանի ղեկավարության հանդեպ հնչում են սադրիչ հայտարարություններ։ Անկեղծ չենք հասկանում, թե ինչ մարտավարություն է»։

Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի առաջիկա այցին Հայաստան՝ ԱԺ նախագահն ասաց, որ իր հրավերով է նա գալիս։
ԱԺ նախագահը նշեց, այցի հարցում մեծ աշխատանք է տարել ՀՀ դեսպանը, քաղաքական թիմը, դա, ապա հավելեց, որ դա, այնուամենայնիվ, քաղաքական որոշում է։

«Դա նաեւ գնահատական է ժողովրդավարության աստիճանին, որը գոյություն ունի Հայաստանում։ Եվ ես շնորհակալ եմ խոսնակ Փելոսիին, որ հենց այս ժամանակ նախ չչեղարկեց իր այցը, որովհետև այցի մասին ես գիտեի ավելի վաղ։ Եվ ասեմ, որ նրա այցելությունը Հայաստան Հանրապետությունում շատ մեծ դեր կունենա հենց անվտանգության առումով»

Հարցին, թե ինչ է Հայաստանն ակնկալում Փելոսիի այցից, Ալեն Սիմոնյանն ասաց, որ Հայաստանն իր բոլոր գործընկերներից ակնկալում է անվտանգության հնարավորինս մեծ երաշխիքներ։ «Մեր ամենամեծ խնդիրը անվտանգությունն է։ Տնտեսության մասով մենք ․․․ ակնհայտ է, որ տնտեսությունն աճում է, և եթե այս ամեն ինչը չլինի, մենք շատ ավելի արագ կգնանք առաջ։ Այսօր մեր թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է և մեր բոլոր շփումներն առաջնահերթ դրա մասին են»,– ասաց նա։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ