News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

105-ամյա ամերիկուհի Ժենեւյեւա Ֆրիրը բացել է իր երկարակեցության գաղտնիքը Daily Gazette-ին։

Ֆրիրը երկուշաբթի՝ հոկտեմբերի 3-ին ընկերների եւ զարմուհու նեղ շրջանակում նշել է ծննդյան 105-ամյակը։ Կնոջ առողջությունը լավ է պահպանվել, նա նվազագույն քանակությամբ դեղեր է ընդունում։ Երբ նրան հարցրել են, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը, նա պատասխանել է, որ գրեթե ամեն օր ծովամթերքներ է ուտում։ «Մեր բարի Տերն ինձ ինչ-որ բան է տվել։ Սա է այն ամենը, ինչ կարող եմ ասել»,- ավելացրել է Ֆրիրը։

Կինը ծնվել է 1917թ. հոկտեմբերի 3-ին Սքենեկթադի քաղաքում (Նյու Յորքի նահանգ)։ Ֆրիրի ծնողները մահացել են մինչեւ նրա 18 տարին լրանալը։ Դրանից հետո նրան խնամել են ավագ եղբայրներն ու քույրերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկուհին սկսել է աշխատել General Electric կորպորացիայում։ Ֆրիրի խոսքով՝ անկախ եղանակից կամ իրեն հանձնարարված աշխատանքից՝ ինքը միշտ շրջազգեստ եւ գուլպաներ է հագել։

30 տարեկանում կինն ամուսնացել է Քլեյթոն Վելինգթոն Ֆրիրի հետ, որի հետ ապրել է 19 տարի՝ մինչեւ ամուսնու մահը։ Ամերիկուհին այլեւս չի ամուսնացել եւ մինչեւ հիմա իր մոտ պահում է հանգուցյալ ամուսնու լուսանկարը։

Կինն աշխատել է General Electric-ում մինչեւ 70 տարեկանը, իսկ թոշակ ստանալուց հետո սկսել է ակտիվորեն մասնակցել հանրային կյանքին. աշխատել է որպես կամավորական Փրկության բանակում, Նիսքեյուն քաղաքի եւ այլ վայրերի Տարեցների կենտրոններում։ Նա նաեւ օգնել է Սուրբ Կատերա Տեկակվիտի եկեղեցուն, որի անդամ է մինչեւ հիմա։

Վերջին ժամանակներս Ֆրիրն ապրում է հիվանդապահուհու՝ Դոննա Տուրովսկայի հետ։ Նրանք միասին թղթախաղ են խաղում եւ թերթեր կարդում, խաղատներ այցելում, բայց ոչ այնքան խաղալու, որքան այն բանի համար, որպեսզի զբոսնեն եւ ծանոթանան ուրիշների հետ։ «Ֆրիրը հիանալի մարդ է, դրական ու հոգով երիտասարդ։ Նա երբեք չի բարկանում եւ չի դժգոհում։ Նա պարզապես սիրում է իր կյանքը»,- ասել է Տուրովսկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ