News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրանը Հայաստանում մեքենաների արտադրության գիծ կհիմնիԼ Այս մասին հայտարարել է Իրանի Առեւտրի խթանման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փայման-Փաքը, գրում է Mehr-ը։  

Նա հայտնել է, որ իրանական առաջատար ավտոարտադրողը, ինչպես նաեւ հայ ներդրողն իրենց պատրաստակամությունն են հայտնել համատեղ ձեռնարկությունում մեքենաների արտադրության գիծ գործարկել, հարցը մշակվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Իրանի արդյունաբերության նախարարության կողմից։   

Նա ընդգծել է, որ ներկայումս Հայաստանի մասնավոր հատվածը մեքենաներ է գնում Իրանից եւ մատակարարում իր ներքին շուկա։

Նրա խոսքով՝ Հայաստան արտահանվող բոլոր իրանական մեքենաներն ամբողջությամբ արտադրված են Iran Khodro Group-ի կողմից։ Նա  հավելել է, որ մինչ այժմ Հայաստանը պատվիրել է մոտ 200 մեքենա։

Նրա խոսքով՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության  երկրների թվում է, որոնք առեւտրային տուրքեր չեն վճարում այդ երկրներին։ Երկրի համար ստեղծվել են համապատասխան հնարավորություններ՝ ԵԱՏՄ շուկաներ բարձրորակ մեքենաներ արտահանելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ