News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման մտածել է մազերը հյուսել Սպիտակ տանը ապրելու ընթացքում, բայց հետո որոշել է, որ ամերիկացիները պատրաստ չեն դրան։

Նրանք «նոր էին ընտելանում», որ Օվալաձեւ սենյակում սեւամորթ նախագահ է, իսկ Սպիտակ տանը՝ սեւամորթ ընտանիք, ուստի որոշել է ուղղել մազերը: Այս մասին Օբաման պատմել է Վաշինգտոնի Warner թատրոնում՝ իր «Լույսը, որ մենք կրում ենք. հաղթահարում անորոշ ժամանակներում» նոր գրքի աջակցությանը նվիրված երկրով մեկ շրջագայության շրջանակներում:

Նրա խոսքով՝ ինքը զոհել է սանրվածքը, որպեսզի ամուսնու վարչակազմը կարողանա կենտրոնանալ իր նպատակներին հասնելու վրա, այլ ոչ թե քաղաքական կապիտալը ծախսի մազերի պատճառով առաջացած կրակե փոթորիկը մարելու համար:

Օբաման ասել է, որ իր երկընտրանքը այն լուծումների ծայրահեղ օրինակն է, որ սեւամորթ կանայք ընդունում են ամեն օր՝ քաղաքականության մեջ եւ իրենց աշխատատեղերում կողմնորոշվելու համար: Նրանց համար հաճախ ավելի հեշտ է, ավելի առողջարար եւ ավելի անվտանգ հյուսեր, դրեդներ կամ աֆրո անելը, բայց նրանք ճնշում են զգում գեղեցկության եւ աշխատավայրում նորմերի սպիտակ ստանդարտների պատճառով, որոնք պահանջում են քիմիական եղանակով մազերի ուղղում՝ ավելի պրոֆեսիոնալ, «մաքուր» արտաքին ունենալու համար:

Սեւամորթների բնական սանրվածքների՝ հյուսերի ու դրեդների նկատմամբ վերաբերմունքը փոխվել է։ Այս տարվա սկզբին Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենք, որն արգելում է ինչ-որ մեկի սանրվածքի հիման վրա խտրականությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ