News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երազները կարող են շատ բան պատմել եւ նույնիսկ զգուշացնել, եթե դրանք ճիշտ մեկնաբանվեն: Ամեն դեպքում, դա օգտակար «կոնտենտ» է:

Ուղեղը գրեթե չի հանգստանում, այն միշտ աշխատում է։ Ցերեկը տեղեկատվություն է կուտակում, իսկ գիշերը՝ վերլուծում, ամեն ինչ դասավորում իր տեղերում։ Երազում հայտնված որոշ բացահայտումներ հենց դրանով են բացատրվում։

Օրինակ՝ երազում Մենդելեեւի տեսած տարրերի աղյուսակը։ Մենդելեեւը շատ էր աշխատում եւ քիչ քնում։ Փորձում էր հասկանալ կառուցվածքի մեխանիզմը: Իհարկե, ուղեղը գերլարված էր։ Ի վերջո, «փազլները հավաքվել էին», եւ դա երազում էր տեղի ունեցել այն պատճառով, քանի որ գիտնականը, անջատվելով արտաքին աշխարհից, կարողացել էր հասկանալ դրա էությունը:

Ուղեղը հենց երազում է վերլուծություն կատարում, օրինաչափություններ որոնում։ Դա նրա սովորական աշխատանքն է։ Երազները ի հայտ են գալիս արագ քնի փուլում։ Դրանք հաճախ հիմնված են օրվա իրադարձությունների վրա եւ արտացոլում են այն մանրամասները, որոնք օրվա ընթացքում կարեւոր չեն համարվում:

Այդ փուլում հատկապես ակտիվ է ուղեղի նախաճակատային կեղեւի կողմնային հատվածը։ Այն պատասխանատու է տրամաբանության, պլանավորման համար եւ  օգնում է ուշադրությունը կենտրոնացնել գլխավորի վրա:

Եթե ​​ուշադիր վերլուծեք երազները, դրանք կարող են որոշակի իրավիճակներում հուշել վարքի տրամաբանությունը: Դա ավելի շատ վերլուծություն է, քան մարգարեություն, ասում է Aeon-ի վերլուծաբանը:

Այնուամենայնիվ, որոշակի հարցեր մնում են։ Օրինակ՝ հայտնի է, որ «քնած մարգարե» Էդգար Քեյսի կանխատեսումների մեծ մասն իրականացել է։ Հնարավոր է, որ առանձին մարդիկ ունեն նման հատկություններ։ Բայց նման երեւույթները մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ