News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Հովհաննիսյանի, մերժել է հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ խափանման միջոցը փոխելու կամ գրավով ազատ արձակելու նրա փաստաբանական թիմի հատուկ վերանայման բողոքը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանից։

Նա նշեց, որ որոշման դեմ պատրաստվում են Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնել։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահումների գործով։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

Նշենք, որ դատարանի որոշմամբ Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է նախորդ տարվա սեպտեմբերի 30-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ