News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

16 տարվա մեջ առաջին անգամ իսրայելական ավիաընկերության չվերթը հինգշաբթի առավոտյան մեկնել է Թուրքիա, հաղորդում է իսրայելական Yedioth Ahronoth պորտալը։

Israir Airbus կոմերցիոն ինքնաթիռը, որում եղել է 165 ուղեւոր, «Բեն Գուրիոն» օդանավակայանից օդ է բարձրացել տեղական ժամանակով ուղիղ ժամը 11:35-ին եւ ուղղություն վերցրել դեպի Ստամբուլ:

Իսրայելական ինքնաթիռը նաեւ բժշկական պարագաներ է տեղափոխել փրկվածների համար։

Տրանսպորտի նախարար Միրի Ռեգեւը, որը ներկա է եղել արարողությանը, ասել է, որ, իր կարծիքով, թռիչքները կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը երկու երկրներում:

Այս պահի դրությամբ Israir-ը իսրայելական միակ ավիաընկերությունն է, որը թռիչքներ է կատարում Ստամբուլ, բայց իսրայելական այլ ավիաընկերություններ, ինչպիսիք են Arkia-ն եւ El Al-ը, պատրաստ են հետեւել նրա օրինակին եւ վայրէջք կատարել այնպիսի վայրերում, ինչպիսին է թուրքական առողջարանային Անթալիա քաղաքը, որը հայտնի է իսրայելցիների շրջանում:

Թռիչքների վերսկսումը հնարավոր է դարձել երկու երկրների միջեւ լարված բանակցություններից հետո, որոնց հանգուցալուծումը դարձել է անցյալ տարվա հուլիսին այն ժամանակվա տրանսպորտի նախարար Մերավ Միխաելիի կողմից համաձայնագրի ստորագրումը։ Փակուղին վերջնականապես հաղթահարվել է այն բանից հետո, երբ կողմերը համաձայնության են եկել անվտանգության միջոցառումների շուրջ։

Երկու երկրների միջեւ ուղիղ չվերթները դադարեցվել էին 2007 թվականի վերջին՝ երկու երկրների միջեւ լարվածության պատճառով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ