Ադրբեջանում գործողություն են իրականացրել Ֆեթուլահ Գյուլենի՝ Թուրքիայի ներկայիս նախագահ Էրդողանի մոլի հակառակորդի, կազմակերպության դեմ։

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, ձերբակալվել են Ադրբեջանում կազմակերպության նախկին առաջնորդներից Դոյրուշ Ջաֆարովը, կազմակերպության ֆինանսական գործերի պատասխանատու Գումրախ Աբդուրահմանովը, Yurd կենտրոնի տնօրեն Ռուսլան Ալիևը և կազմակերպչական հարցերի պատասխանատու Անար Ալիևը։

Բոլորը ձերբակալվել են դատարանի որոշմամբ։

Նշվում է, որ նրանցից երեքը երկար ժամանակ իրենց գաղափարները քարոզել են Ադրբեջանի կրթական կենտրոններում և երիտասարդներին իրենց կազմակերպության մեջ ներգրավելու  քայլեր  ձեռնարկել։ Աշխատանք է տարվում շարժման մյուս մասնակիցներին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։