News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

«Ինդոնեզիայի միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի մի քանի թեկնածուներ բողոքներ են ներկայացրել ոստիկանություն՝ կազմակերպիչներին մեղադրելով սեռական ոտնձգությունների մեջ, հայտնում է BBC-ն։

Նրանց փաստաբաններից մեկի խոսքով՝ եզրափակիչից երկու օր առաջ՝ օգոստոսի 3-ին, մրցույթի մասնակիցներին խնդրել են հանել վերնազգեստը՝ «մարմնակառուցվածքի ստուգման» և լուսանկարելու համար։

Կազմակերպիչները, իբր, ասել են կանանց, որ իրենք պետք է «ուսումնասիրեն նրանց մարմնի վրա առկա ցանկացած սպի, ցելյուլիտ կամ դաջվածք»։

Մայրաքաղաք Ջակարտայի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կշարունակեն հետաքննությունը: «Ինդոնեզիայի միսս տիեզերք» կազմակերպությունը կհետաքննի մեղադրանքները, ասվում է դրա սեփականատեր հայտնի Փոփի Կապելայի հայտարարության մեջ: «Միսս տիեզերք» համաշխարհային կազմակերպությունը նաև հայտարարել է, որ ուսումնասիրում է այդ հարցը և որ «շատ լուրջ» է վերաբերվում սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքներին:




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ